«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Հեյդարի տղա Իլհամը որոշել է հիմա էլ ՈՒկրաինային դասեր տալ

Հեյդարի տղա Իլհամը որոշել է հիմա էլ ՈՒկրաինային դասեր տալ
20.07.2025 | 11:09

Օկուպացված Շուշիում միջոցառման ժամանակ Իլհամը կոչ է արել ՈՒկրաինային չհամակերպվել իր տարածքների օկուպացիայի հետ և պայքարել մինչև վերջ։

Տրամաբանական է, որ Ալիևը ո'չ մի դեպքում չի ցանկանա ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, որովհետև դա կնշանակի փակել պարտքերը Ռուսաստանի նկատմամբ։

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում Ռուսաստանում իր ներդրված գործակալների, ռուսական էլիտաների գնված ներկայացուցիչների միջոցով, նույնիսկ ԱՄՆ-ը չի արել։

Իսկ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է ազատվել թյուրքական հեգեմոնիայից իր սեփական էլիտաների վրա, ապա պետք է սկսի հենց իրենից` կառավարող էլիտաներից, հակառակ պարագայում, մի քանի խուլիգաններ ձերբակալելով կամ արտաքսելով ոչինչ չի փոխվելու։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ